ՍԱՂՄՈՍ. Chapter 90

1 Ով ապրում է Բարձրեալի աջակցութեամբ, երկնքում կը հանգչի Աստծու հովանու տակ։
2 Տիրոջը կ՚ասի. Դու ես ինձ ընդունողը, ապաւէ՛ն իմ Աստուած, որի վրայ եմ դրել իմ յոյսը։
3 Նա ինձ կը փրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խօսքերից։
4 Իր ծոցում կը պահի կը պաշտպանի քեզ, եւ դու ապահովութիւն կ՚ունենաս նրա թեւերի հովանու տակ։
5 Նրա ճշմարտութիւնը որպէս զէնք քո շուրջը կը լինի։
6 Դու չես վախենայ գիշերուայ զարհուրանքիցեւ ոչ էլ ցերեկուայ սլացող նետից, խաւարում շրջող բանից,եւ կէսօրին դեւի գայթակղութիւնից։
7 Քո կողքին հազարներ կ՚ընկնեն, եւ քո աջին՝ տասնեակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենայ։
8 Բաւական է, որ քո աչքով նայես, եւ դու կը տեսնես մեղաւորների ստացած հատուցումը։
9 Դու, Տէ՛ր, իմ յոյսն ես։ Բարձրեալին քեզ ապաւէն դարձրիր։
10 Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մօտենայ քո տան յարկին։
11 Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։
12 Իրենց բազուկների վրայ պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։
13 Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին։
14 Քանի որ յոյսն ինձ վրայ դրեց,ես կը փրկեմ նրան, նրան հովանի կը լինեմ, քանզի անունս ճանաչեց։
15 Ինձ ձայն կը տայ՝ ու կը լսեմ նրան, եւ նրա հետ կը լինեմ նեղութեան մէջ. կը փրկեմ ու կը փառաւորեմ նրան։
16 Բազում օրերով նրան կը լիացնեմ ու ցոյց կը տամ նրան իմ փրկութիւնը։