ՍԱՂՄՈՍ. Chapter 10

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Յոյսս դրի Տիրոջ վրայ. ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ։
3 Չէ՞ որ մեղաւորներն ահա լարել են աղեղներն իրենց, պատրաստել են նետերը կապարճներում, որ մութն ընկնելիս ձգեն ուղղամիտների վրայ։
4 Ինչ դու շինեցիր՝ աւերեցին նրանք, իսկ արդարն ի՞նչ արեց։
5 Տէրն իր սուրբ տաճարում է, Տէրը երկնքում է՝ իր գահի վրայ։ Նրա աչքերը նայում են տնանկներին, իսկ արտեւանունքները զննում են մարդկանց որդիներին։
6 Տէրը քննում է արդարին եւ ամբարշտին. ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր։
7 Մեղաւորների վրայ որոգայթ, հուր եւ ծծումբ կը տեղայ, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը։
8 Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա։