ՍԱՂՄՈՍ. Chapter 92

1 Առաջին շաբաթուայ օրը, երբ հաստատուեց երկիրը. Դաւթի օրհներգը
2 Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ, զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց, հաստատեց աշխարհը, որ չսասանուի։
3 Սկզբից է պատրաստուած գահը քո, եւ յաւերժ ես դու։
4 Բարձրացան գետերը, Տէ՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց. գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս։
5 Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան. սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր։
6 Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին. սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր։