ՍԱՂՄՈՍ. Chapter 102

1 Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա։
2 Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ,եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա,
3 ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։
4 Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ,
5 որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս։
6 Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին։
7 Տէրն իր ուղիները ցոյց տուեց Մովսէսին,եւ իր կամքը՝ Իսրայէլի որդիներին։
8 Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ։
9 Տէրն իսպառ չի բարկանումեւ յաւիտեան ոխ չի պահում։
10 Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ։
11 Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ։
12 Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրէնութիւնները մեզնից։
13 Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին։
14 Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք։
15 Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ։
16 Երբ փչի քամին, նա կ՚անհետանայ,եւ նրա տեղն իսկ չի երեւայ։
17 Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է, եւ նրա արդարութիւնը՝ որդոց որդի նրանց հանդէպ,
18 որոնք պահում են ուխտը նրա, յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք։
19 Տէրն երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
20 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների։
21 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր, սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր։
22 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տէրութիւնը նրա։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։