ՍԱՂՄՈՍ. Chapter 5

1 Դպրապետին. ժառանգորդների մասին, սաղմոս
2 Ակա՛նջ դիր իմ խօսքերին, Տէ՛ր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս,
3 ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։
4 Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, որ առաւօտեան լսես ձայնն իմ. առաւօտեան պատրաստ կը լինեմ քո առջեւ կանգնելու։
5 Դու անօրէնութիւն կամեցող Աստուած չես, եւ քեզ մօտ չարամիտներ չեն բնակւում։
6 Թող յանցագործները չապրեն աչքիդ առջեւ։
7 Դու ատեցիր անօրէնութիւն գործողներին, կործանում ես բոլոր ստախօսներին, արիւնահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տէ՛ր։
8 Իսկ ես քո ամէնառատ ողորմութեան շնորհիւ կը մտնեմ տունդ, եւ քե՛զ վայել ակնածանքով կ՚երկրպագեմ սուրբ տաճարիդ մէջ։
9 Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,
10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ, եւ նրանց սրտերն ունայնացած են։
11 Գերեզմանի պէս բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգութեամբ։ Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. իրենց անչափ ամբարշտութեան համար վանի՛ր նրանց, քանզի դառնացրին քեզ։
12 Թող ուրախանան բոլոր նրանք, որ յոյս են դնում քեզ վրայ, յաւիտեան թող ցնծան, եւ դու ապրես նրանց մէջ. թող պարծենան քեզնով քո անունը սիրողները,
13 քանզի դու պիտի օրհնես արդարին. Տէ՛ր, քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ։