ՍԱՂՄՈՍ. Chapter 91

1 Շաբաթօրեայ օրհնութեան սաղմոսը
2 Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել քո անուանը, ո՛վ Բարձրեալ։
3 Առաւօտեան պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը՝ քո ճշմարտութիւնը,
4 տասնալար սաղմոսարանով, օրհնութեան ձայնով գովաբանել։
5 Ուրախացրիր ինձ, Տէ՛ր, քո արարումներով, եւ պիտի ցնծամ ձեռքիդ գործերով։
6 Որքա՜ն մեծ են քո գործերը, Տէ՛ր, եւ չափազանց խոր են խորհուրդները քո։
7 Անզգամ մարդը չի ըմբռնի,եւ անմիտը չի հասկանայ այս։
8 Մեղաւորները՝ բուսնելով ինչպէս խոտ, եւ անօրէնութիւն գործողները՝ ծաղկելով, կը կործանուեն յաւիտեանս յաւիտենից։
9 Բայց դու, Տէ՛ր, Բարձրեալ ես յաւիտեան։
10 Ահա քո թշնամիները, Տէ՛ր, ահա քո թշնամիները կը կորչեն, կը ցրուեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում։
11 Միեղջերուի պէս բարձր կը լինի եղջիւրն իմ, իսկ ծերութիւնն իմ՝ առատ օծանելիքով։
12 Աչքս դիպաւ թշնամիներիս, որոնք չարութեամբ յարձակուել են վրաս։ Ականջս կը լսի նրանց։
13 Արդարներն արմաւենու պէս կը ծաղկեն, Լիբանանի մայրիների պէս կը բազմանան։
14 Դրանք կը տնկուեն Տիրոջ տանը,ու կը ծաղկեն մեր Աստծու գաւիթներում։
15 Դրանք պտղաբեր կը լինեն նաեւ ծերութեան ժամանակ՝ գիրգ ու փափուկ,
16 որպէսզի աւետեն, թէ ճշմարիտ է Տէրը, եւ նրա մէջ անիրաւութիւն չկայ։