ՍԱՂՄՈՍ. Chapter 19

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Անձկութեան օրը կը լսի քեզ Տէրը, եւ օգնական կը լինի քեզ Յակոբի Աստծու անունը։
3 Տէրն իր սուրբ Սիոնից քեզ օգնութիւն կ՚ուղարկի եւ կ՚ընդունի քեզ։
4 Թող յիշի Տէրը քո բոլոր ընծաները եւ ողջակէզներդ ընդունելի թող համարի։
5 Տէրը քեզ կը տայ, ինչ որ ուզի քո սիրտը, եւ քո բոլոր մտադրութիւնները նա կը կատարի։
6 Մենք կը ցնծանք քո փրկութեամբ, Աստծու անունով մենք կը մեծարուենք։ Տէրը կը կատարի քո բոլոր խնդրանքները։
7 Այժմ հասկացանք, որ Տէրը փրկեց իր օծեալին։Նա կը լսի նրան իր սուրբ երկնքիցիր փրկարար աջի զօրութեամբ։
8 Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։ իսկ մենք մեր Աստծու անունն ենք կանչում։
9 Նրանք կործանուեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղուեցինք։
10 Տէ՜ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ։