ՍԱՂՄՈՍ. Chapter 129

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայԽորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր։
2 Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը, թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի։
3 Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր,ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր,
4 քանզի քեզնից է գալիս քաւութիւնը։
5 Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին։
6 Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ։ Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ։
7 Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները։
8 Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։