ՍԱՂՄՈՍ. Chapter 25

1 Այսուհետեւ՝ սաղմոս ԴաւթիԴա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար։
2 Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս։
3 Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է, եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ։
4 Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ։
5 Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։
6 Սրբութեամբ կը լուամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կը նստեմ, Տէ՛ր.
7 թող լսեմ քո օրհնութեան ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։
8 Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը եւ քո փառքի բնակութեան վայրը։
9 Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ,
10 որոնց ձեռքերն անօրէնութեան մէջ են, եւ աջը նրանց լի է կաշառքով։
11 Ես անբասիր ընթացայ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ։
12 Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի, մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ։