ՍԱՂՄՈՍ. Chapter 122

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, դու, որ բնակւում ես երկնքում։
3 Ինչպէս ծառաների աչքերն իրենց տէրերի ձեռքին, ինչպէս աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին, այնպէս էլ մեր աչքերն ուղղուած են քեզ, Տէ՛ր Աստուած մեր, մինչեւ որ գթաս մեզ։
4 Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք։
5 Մեր հոգիներն անչափ լցուեցին մեզ անպատուողների նախատինքներով եւ ամբարտաւանների անարգանքով։