ՍԱՂՄՈՍ. Chapter 99

1 Դաւթի խոստովանութեան սաղմոսը
2 Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ։
3 Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստուածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի։
4 Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ, եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ. գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա։
5 Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է, նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ։