ՍԱՂՄՈՍ. Chapter 125

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Երբ Տէրը Սիոնը վերադարձրեց գերութիւնից, մենք մխիթարուեցինք։
3 Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցուեցին եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ։ Այնժամ հեթանոսների մէջ ասացին. Տէրը մեծ բաներ գործեց սրանց համար։
4 Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար, եւ մենք ցնծացինք։
5 Տէ՛ր, ե՛տ դարձրու մեզ գերութիւնից՝ հարաւի հեղեղների պէս։
6 Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծութեամբ պիտի հնձեն։
7 Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս, յետ պիտի գան ցնծալով եւ բարձած պիտի բերեն խրձերն իրենց։