ՍԱՂՄՈՍ. Chapter 20

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Տէ՜ր, զօրութեամբ քո պիտի ուրախանայ թագաւորը, եւ յոյժ ցնծայ քո փրկութեամբ։
3 Նրա սրտի ուզածը տուիր նրան եւ նրա շրթունքների ցանկութիւնը չմերժեցիր։
4 Քո քաղցր օրհնութեամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզուած պսակ դրիր նրա գլխին։
5 Կեանք խնդրեց քեզնից, եւ նրան տուիր երկար օրեր՝ յաւիտեանս յաւիտենից։
6 Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկութեամբ,փառք ու պարծանք կը դնես նրա վրայ։
7 Օրհնութեան մէջ կը հաստատես նրան յաւիտեանս յաւիտենից, կ՚ուրախացնես նրան քո երեսի խնդութեամբ։
8 Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ, եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի։
9 Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ, եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին։
10 Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես. Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց, եւ հուրը նրանց կը լափի։
11 Երկրից կը կորչի պտուղը նրանց, իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց։
12 Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին, բայց չեն կարող իրագործել դրանք։
13 Դու նրանց հալածական կ՚անես, եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը։
14 Բա՛րձր եղիր, Տէ՜ր, քո զօրութեամբ. օրհնենք եւ սաղմոս երգենք քո զօրութեանը։