ՍԱՂՄՈՍ. Chapter 23

1 Դաւթի կիրակնօրեայ սաղմոսը
2 Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով։
3 Նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրայ, եւ գետերի վրայ հաստատեց նրան։
4 Ո՞վ կը բարձրանայ Տիրոջ լեռը, կամ ո՞վ կը կանգնի նրա սրբավայրում.
5 նա, ով մաքուր ձեռքեր եւ անբիծ սիրտ ունի, ով յանձն չի առել ունայնութիւն ու նենգութեամբ չի երդուել իր ընկերոջը։
6 Նա՛ է, որ օրհնութիւն կը ստանայ Տիրոջից, եւ ողորմութիւն իր փրկարար Աստծուց։
7 Այս սերունդն է, որ փնտռում է Տիրոջը, որ ուզում է տեսնել համար երեսը Յակոբի Աստծու։
8 Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի։ Հանգիստ։
9 Ո՞վ է այս փառքի արքան, - կարողութեամբ հզօր Տէրն է նա, պատերազմում զօրեղ Տէրը։
10 Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի։
11 Ո՞վ է այս փառքի արքան, - զօրութիւնների Տէրը՝ նա ինքն է փառքի արքան։