ՍԱՂՄՈՍ. Chapter 109

1 Տէրն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դարձնեմ։
2 Տէրը քեզ իշխանութեան գաւազան կ՚ուղարկի Սիոնից, եւ դու կ՚իշխես քո թշնամիների մէջ։
3 Քեզնով է սկսւում զօրացումն իմ օրերի,քո սրբերի վայելչութեամբ. քեզ արշալոյսից առաջ ծնեցի արգանդից։
4 Երդուեց Տէրը եւ չի զղջայ, որ դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի։
5 Եւ Տէրը, որ քո աջ կողմում է, բարկութեան օրը կը կործանի թագաւորներին։
6 Կը դատի հեթանոսներին ու կը բազմացնի իր հարուածները,եւ շատերի գլուխը կը ջախջախի երկրի վրայ։
7 Ճանապարհին նա կը խմեցնի հեղեղատի ջրերից,եւ դրա համար էլ գլուխները վեր կը պահի։