ՍԱՂՄՈՍ. Chapter 124

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, յաւիտեան չի սասանուի ինչպէս լեռը Սիոնի, որ գտնւում է Երուսաղէմում։
3 Ինչպէս որ նա շրջապատուած է լեռներով, այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
4 Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան։
5 Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով։
6 Իսկ յափշտակութեամբ համակուածներին Տէրը կը կործանի նրանց հետ, ովքեր անօրէնութիւն են գործում։ Խաղաղութիւն Իսրայէլին։