ՍԱՂՄՈՍ. Chapter 145

1 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի
2 Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ. պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։
3 Յոյս մի՛ դրէք իշխանների՝ մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ։
4 Երբ դուրս գայ նրանց հոգին,նրանք կրկին հող կը դառնան, եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կ՚անհետանան։
5 Երանի՜ նրան, ում օգնականը Յակոբի Տէր Աստուածն է, եւ ում յոյսը Տէր Աստծու վրայ է,
6 Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մէջ եղած ամէն ինչ,
7 Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը,եւ զրկեալներին արդարութիւն շնորհում. Տէրը հաց է տալիս քաղցածներինեւ արձակում բանտարկեալներին։
8 Տէրը բացում է կոյրերի աչքերը, Տէրը ոտքի է կանգնեցնում գլորուածներին։Սիրում է Տէրն արդարներին։
9 Տէրը պահպանում է պանդուխտներին, Տէրն ընդունում է որբերին ու այրիներին,եւ կործանում ճանապարհներն ամբարիշտների։
10 Յաւէտ պիտի թագաւորի Տէրը, քո Աստուածը, Սիո՛ն, սերնդից սերունդ։