ՍԱՂՄՈՍ. Chapter 12

1 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից։
2 Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրեայ ցաւ՝ իմ սրտում։
3 Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանայ ինձ վրայ։
4 Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, լո՛յս տուր, Տէ՛ր, իմ աչքերին, որ երբեք մահուան քուն չմտնեմ։
5 Թշնամիս թող չասի, թէ՝ յաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթէ սասանուեմ։
6 Ես ողորմութեանդ վրայ յոյս դրի, Տէ՛ր, սիրտս հրճուեց քո փրկագործութեամբ. կ՚օրհներգեմ քեզ, Տէ՛ր, բարերա՛րդ իմ։