ՍԱՂՄՈՍ. Chapter 52

1 Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ Աստուած չկայ։
2 Ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։
3 Աստուած երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն է փնտռում։
4 Բոլորը միասին խոտորուեցին եւ անպէտք դարձան։ Բարութիւն անող չկայ, չկայ նոյնիսկ մէկ հոգի։
5 Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրէնութիւն են գործում, նրանք, որ խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակրահաց եւ չեն դիմում Աստծուն։
6 Այնտեղ, ուր երկիւղ չկայ, երկիւղից սարսում են նրանք, քանզի Աստուած ցրելու է երեսպաշտների ոսկորները։ Նրանք պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն, քանզի Աստուած անարգեց նրանց։
7 Ո՞վ կը տայ Սիոնից Իսրայէլի փրկութիւնը։ Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի։