ՍԱՂՄՈՍ. Chapter 2

1 Ինչո՞ւ խռովութիւն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին։
2 Հաւաքուեցին երկրի թագաւորները, եւ միաւորուեցին իշխաններն ընդդէմ Տիրոջ ու նրա օծեալի՝ ասելով.
3 Քանդենք նրանց կապանքները եւ թօթափենք նրանց լուծը մեզանից։
4 Երկնքում բնակուողը կը ծիծաղի նրանց վրայ, եւ Տէրը կ՚արհամարհի նրանց։
5 Այնժամ կը խօսի նրանց հետ իր բարկութեամբ, եւ իր զայրոյթով կը սարսափեցնի նրանց։
6 Ես թագաւոր կարգուեցի նրանից իր սուրբ լերան՝ Սիոնի վրայ, որ հռչակեմ Տիրոջ հրամանները։
7 Տէրն ասաց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։
8 Խնդրի՛ր ինձնից՝ եւ հեթանոսներին քեզ կը տամորպէս ժառանգութիւն, ու իշխանութիւն՝ երկրի բոլոր ծագերում։
9 Նրանց կը հովուես երկաթեայ գաւազանով եւ բրուտի անօթի պէս կը փշրես նրանց։
10 Արդ, թագաւորնե՛ր, ո՛ւշ դարձրէք սրան, եւ խրատուեցէ՛ք ամէնքդ, որ մարդկանց էք դատում։
11 Ծառայեցէ՛ք Տիրոջը երկիւղով եւ ցնծացէ՛ք նրա առջեւ դողալով։
12 Ընդունեցէ՛ք նրա խրատը, որ Տէրը չբարկանայ, որ դուք չկորչէք արդարութեան ճանապարհից, երբ նրա զայրոյթը բորբոքուած լինի։
13 Երանի բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Տիրոջ վրայ։