ՍԱՂՄՈՍ. Chapter 86

1 Կորխի որդիներին օրհնութեան սաղմոս
2 Նրա հիմքերն իր սուրբ լերան վրայ են. Տէրը սիրում է Սիոնի դարպասներն աւելի, քան Յակոբի բոլոր վրանները։
3 Ահաւասիկ փառաւորեալը խօսեց քո մասին, քաղա՛քդ Աստծու։
4 Յիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, որոնք ճանաչում են ինձ. ահա եւ այլազգիներն ու Տիւրոսը, եւ Հնդկաստանի ժողովուրդները, որոնք գոյացան այնտեղ։
5 Սիոնը պիտի մայր կոչուի, որտեղ մարդը ծնուեց, եւ նրա հիմքերը Բարձրեալն անձամբ գցեց։
6 Տէրը գրքերում պիտի պատմի այն ժողովուրդների եւ իշխանների մասին, որոնք գոյացան այնտեղ։
7 Որքա՜ն պիտի ուրախանան քեզնով բոլոր նրանք, որոնց բնակութիւնը քեզնից է։