ՍԱՂՄՈՍ. Chapter 119

1 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ
2 Նեղութեանս մէջ ես Տիրոջը ձայն տուի, եւ նա լսեց ինձ։
3 Տէ՛ր, փրկի՛ր ինձ նենգ շրթունքներից ու չար լեզուից։
4 Ի՞նչ պիտի տրուի քեզ, կամ ի՞նչ պիտի աւելանայ, նե՛նգ լեզու. -
5 դրանք հսկայի նետեր են, որոնք կայծակներով մխւում են կաղնու մէջ։
6 Վա՜յ ինձ, քանզի երկար տեւեց պանդխտութիւնն իմ, ես բնակուեցի Կեդարի վրաններում։
7 Շատ ժամանակ հոգիս բնակուեց նրանց հետ, ովքեր ատում են խաղաղութիւնը։
8 Ես խաղաղասէր էի. երբ խօսում էի, նրանք մարտնչում էին իմ դէմ։