ՍԱՂՄՈՍ. Chapter 128

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, - թող Իսրայէլն ասի այդ, -
3 մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ։
4 Մեղաւորներն հարուածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց։
5 Տէրն արդար է, մեղաւորների պարանոցը նա կը խորտակի։
6 Ամօթահար կը լինեն ու ետ կը դառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։
7 Նրանք կը լինեն տանիքի խոտի պէս, որ չորանում է դեռ չհնձած։
8 Դրանով հնձուորն իր բուռը չի լցնի, ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը։
9 Նրանց կողքից անցնողները չեն ասի՝ Տիրոջ օրհնութիւնը ձեզ վրայ լինի, եւ օրհնեալ լինէք Տիրոջ անունով։