ՍԱՂՄՈՍ. Chapter 127

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջիցեւ ընթանում նրա ճանապարհներով։
3 Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար։
4 Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում, որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս քո սեղանի շուրջը։
5 Ահա այսպէ՛ս պիտի օրհնուի ամէն մարդ, որ վախենում է Տիրոջից։
6 Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնիցկեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի։
7 Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին։ Խաղաղութի՜ւն Իսրայէլին։