ՍԱՂՄՈՍ. Chapter 131

1 Տէ՛ր, յիշի՛ր Դաւթին եւ նրա ամբողջ հեզութիւնը,
2 թէ ինչպէս նա երդուեց Տիրոջը,եւ ուխտ արեց Յակոբի Աստծուն՝ ասելով.
3 Չեմ մտնի իմ տան յարկից ներս, չեմ մտնի իմ անկողինը,
4 իմ աչքերին քուն չեմ տայ, կամ նինջ՝ իմ թարթիչներին, եւ կամ հանգիստ՝ իմ մարմնին,
5 մինչեւ Յակոբի Տէր Աստծու համար խորանի տեղ չգտնեմ։
6 Ահա, խորանի մասին լսեցինք Եփրաթայում,եւ այն գտանք մայրիների դաշտերում։
7 Մտնենք կացարանը նրա, երկրպագենք այն տեղին, ուր կանգնած են ոտքերը նրա։
8 Ելի՛ր քո հանգստավայրը, Տէ՛ր, դու եւ տապանակը քո սուրբ Կտակի։
9 Քո երէցները թող արդարութիւն հագնեն, եւ քո սրբերը խնդութեամբ ցնծան։
10 Յանուն քո սիրելի Դաւթի, մի՛ շրջիր երեսդ քո օծեալից։
11 Տէրը ճշմարտութեամբ երդուեց Դաւթին ու չստեց նրան. Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին։
12 Եթէ որդիներդ պահեն իմ օրէնքն ու իմ վկայութիւնները, որոնք նրանց պիտի սովորեցնեմ, ապա որդիները նրանց յաւիտեանս յաւիտենից կը նստեն քո գահին։
13 Տէրը սիրեց Սիոնըեւ նախընտրեց բնակուել այնտեղ։
14 Ասաց. Այս է հանգստավայրն իմ յաւիտեանս յաւիտենից, այստեղ պիտի բնակուեմ, քանզի հաւանեցի սա։
15 Սրա բերքը պիտի շարունակ օրհնեմ,եւ սրա աղքատներին կշտացնեմ հացով։
16 Սրա երէցներին փրկութիւն պիտի հագցնեմ, եւ սրա սրբերը խնդութեամբ պիտի ցնծան։
17 Այնտեղ պիտի Դաւթին եղջիւրներ ծլեցնեմ, իմ օծեալի համար ճրագ պատրաստեմ։
18 Նրա թշնամիներին ամօթ պիտի հագցնեմ, իսկ նրա վրայ պիտի ծաղկի սրբութիւնն իմ։