ՍԱՂՄՈՍ. Chapter 8

1 Այսուհետեւ՝ հնձանների մասին, սաղմոս Դաւթի
2 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։ Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր։
3 Մանկահասակ եւ ծծկեր երեխաների բերանից թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնամիների, Տէ՛ր, որպէսզի ոսոխն ու հակառակորդը կործանուեն։
4 Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր։
5 Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան։
6 Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատուով պսակեցիր նրան։
7 Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ։
8 Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝ ոչխար, արջառ եւ ամէն ինչ,
9 նաեւ վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ, որ շրջում են ծովերի հոսանքներում։
10 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։