ՍԱՂՄՈՍ. Chapter 137

1 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջեւ սաղմոս պիտի երգեմ քեզ, քանզի լսեցիր խօսքը բերանիս։
2 Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդեւ անուանդ գոհութիւն պիտի մատուցեմ քո ողորմութեան ու ճշմարտութեան համար, քանզի ամէն ինչում մեծ ցոյց տուիր սուրբ անունդ։
3 Որ օրը որ քեզ ձայն տամ,իսկոյն լսի՛ր ինձ, եւ բազմապատկի՛ր զօրութիւններն հոգուս մէջ։
4 Գոհութիւն պիտի մատուցեն քեզ աշխարհի բոլոր թագաւորները, քանզի լսեցին բերանիդ խօսքերը։
5 Նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները, քանզի մեծ է փառքը Տիրոջ։
6 Բարձր է Տէրը, նա տեսնում է խոնարհներին, իսկ բարձրամիտներին հեռուից ճանաչում։
7 Երբ անցնեմ նեղութիւնների միջով, դու կը փրկես ինձ թշնամու զայրոյթից։ Ձեռքդ կը մեկնես, եւ քո աջը կը փրկի ինձ։
8 Տէրը կը հատուցի իմ փոխարէն. Տէ՛ր, քո ողորմութիւնը յաւերժ է, ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր։