ՍԱՂՄՈՍ. Chapter 88

1 Եման Եզրայելացու իմաստութիւնը
2 Քո ողորմութիւնները, Տէ՛ր, յաւիտեան պիտի օրհնեմ, սերնդից սերունդ պիտի պատմեմ իմ բերանով։
3 Ասացիր՝ Աշխարհս ողորմութեամբ պիտի շինուի. քո ճշմարտութիւնը երկնքում պիտի հաստատուի։
4 Ուխտ կնքեցի իմ ընտրեալների հետ, երդուեցի իմ Դաւիթ ծառային՝
5 որ իր սերունդը յաւիտեան պիտի հաստատեմեւ նրա աթոռը դարէդար պիտի կառուցեմ։
6 Երկինքը պիտի պատմի քո հրաշագործութիւնը, Տէ՛ր, եւ քո ճշմարտութիւնը՝ սրբերի ժողովում։
7 Ամպերի մէջ ո՞վ է քեզ հաւասար, կամ Աստծու որդիների մէջ ո՞վ է Տիրոջը նման։
8 Աստուած փառաւորուած է իր սրբերի խորհրդում, մեծ եւ ահաւոր է նա իր շուրջը եղողների համար։
9 Զօրութիւնների՛ Տէր Աստուած, ո՞վ է քեզ նման. հզօր ես դու, Տէ՛ր, եւ ճշմարտութիւնդ քո շուրջն է։
10 Դու տիրում ես ծովի զօրութիւններին, եւ նրա ալիքների խռովքը դու ես հանդարտեցնում։
11 Դու վիրաւորների պէս խոնարհեցրիր ամբարտաւաններինեւ բազկիդ ուժով ցրեցիր քո թշնամիներին։
12 Քոնն է երկինքը եւ քոնն է երկիրը, աշխարհն իր մէջ եղածով դո՛ւ հաստատեցիր։
13 Հիւսիսն ու Հարաւը դո՛ւ ստեղծեցիր, Թաբորն ու Հերմոնը քո անուամբ պիտի ցնծան։
14 Քոնն է բազուկը եւ քոնն է կարողութիւնը, թող զօրանայ քո աջը, եւ բարձր լինի քո ձեռքը։
15 Քո աթոռը հաստատուած է արդարութեան ու իրաւունքի վրայ, ողորմութիւնն ու ճշմարտութիւնը քո առաջից պիտի ընթանան։
16 Երանի այն ժողովրդին, որը գիտակցում է քո օրհնութիւնը, Տէ՛ր, նա քո երեսի լոյսով պիտի ընթանայ։
17 Նա քո անուամբ պիտի ցնծայ գիշեր-ցերեկ,ու քո արդարութեամբ բարձր պիտի լինի։
18 Դու ես պարծանքը մեր զօրութեան, եւ մեր եղջիւրը քո կամքով պիտի բարձրանայ։
19 Տիրոջից է Իսրայէլի սրբի՝ մեր թագաւորի օգնութիւնը։
20 Այնժամ դու տեսիլքի մէջ խօսեցիր որդիներիդ հետ՝ասելով. Օգնութի՛ւն ցոյց կը տամ հզօրին, եւ կը բարձրացնեմ ժողովրդիս ընտրեալին։
21 Գտայ իմ Դաւիթ ծառային, սուրբ իւղովս օծեցի նրան։
22 Ձեռքս կ՚ընդունի նրան, եւ բազուկս նրան կը զօրացնի։
23 Թշնամին չի վնասի նրան, եւ անօրէնութեան որդին նրան չի չարչարի։
24 Նրա թշնամիներին կը հարուածեմ նրա առաջ, եւ նրան ատողներին պարտութեան կը մատնեմ։
25 Իմ ճշմարտութիւնն ու ողորմութիւնը նրա հետ են, եւ նրա եղջիւրն իմ անուամբ բարձր կը լինի։
26 Նրա ձեռքը կը հաստատեմ ծովի վրայ,եւ նրա աջը՝ գետերի վրայ։
27 Նա ձայն կը տայ ինձ. Իմ հայրն ես դու, Աստուա՛ծ, հաճեցնողն իմ փրկութեան։
28 Ես իմ անդրանիկ որդին կը դարձնեմ նրան,եւ բարձր՝ քան երկրի բոլոր թագաւորները։
29 Յաւիտեան կը պահեմ նրա համար իմ ողորմութիւնը,եւ ուխտս նրա հանդէպ հաւատարիմ կը մնայ։
30 Նրա սերունդը կը հաստատեմ յաւիտեանս յաւիտենից,եւ նրա գահն՝ ինչպէս օրերը երկնքի։
31 Եթէ նրա որդիները լքեն իմ օրէնքըեւ իմ դատաստանով չկամենան ընթանալ,
32 եթէ անարգեն իմ արդարութիւնըեւ իմ պատուիրանները չպահեն,
33 գաւազանով կը հարուածեմ նրանց անօրէնութիւններին, եւ տանջանքներով՝ նրանց անիրաւութիւններին։
34 Բայց իմ ողորմութիւնից չեմ զրկի նրանց,եւ ճշմարտութեանս չեմ դաւաճանի։
35 Ոչ էլ իմ ուխտը կ՚անարգեմ,կամ կ՚արհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շրթունքներից։
36 Մէկ անգամ ընդմիշտ ես երդուեցի իմ սրբութեամբ, որ Դաւթին չեմ խաբի։
37 Նրա սերունդը յաւիտեան կը մնայ, եւ ինչպէս արեւ,
38 ինչպէս լուսին, նրա աթոռն իմ առջեւ յաւերժ հաստատուած կը մնայ երկնքում, որպէս հաւատարիմ վկայ։
39 Բայց արդ, դու մերժեցիր, անարգեցիր ու գետին տապալեցիր քո օծեալին։
40 Հրաժարուեցիր քո ծառայի ուխտից, նրա սրբութիւնը հողին հաւասարեցրիր։
41 Քանդեցիր նրա բոլոր պարիսպները,եւ նրա բերդերը խարխլեցիր։
42 Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, եւ նա իր հարեւանների նախատինքը դարձաւ։
43 Բարձրացրիր նրան նեղողների աջը, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։
44 Նրա սրից ետ դարձրիր քո օգնութիւնը,եւ պատերազմի մէջ նրան չհովանաւորեցիր։
45 Անարգեցիր նրա սրբութիւնը,եւ նրա գահը գետին տապալեցիր։
46 Նրա կեանքի օրերը նուազեցրիր, եւ նրան ամօթով ծածկեցիր։
47 Մինչեւ ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, եւ բարկութիւնդ պիտի բորբոքուի՞ հրի պէս։
48 Իսկ արդ, յիշի՛ր ու տե՛ս, թէ ո՛րն է իմ հանգիստը. միթէ իզո՞ւր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։
49 Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի,կամ իր հոգին պիտի փրկի դժոխքից։
50 Ո՞ւր են քո նախկին ողորմութիւնները, Տէ՛ր, որոնք քո ճշմարտութեամբ խոստացար Դաւթին։
51 Յիշի՛ր ծառայիդ նախատինքները, որ ծոցումս կրեցի բազում ազգերից։
52 Տէ՛ր, քո թշնամիները նախատեցին նրան, նախատելով հատուցեցին քո օծեալին։
53 Օրհնեալ է Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից. թող լինի, թող լինի։