ՍԱՂՄՈՍ. Chapter 147

1 Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղէմ, եւ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,
2 քանզի նա դռներիդ նիգերն ամրացրեց,եւ որդիներիդ օրհնեց քո մէջ։
3 Քո սահմանները խաղաղութեան մէջ պահեց,եւ ցորենի առատութեամբ լիացրեց քեզ։
4 Նա երկիր է ուղարկում խօսքերն իր,եւ արագ սլանում են պատգամները նրա։
5 Նա ձիւն է տեղացնում ինչպէս բուրդ,եւ մառախուղը ցանում փոշու պէս։
6 Նա սառոյցներն արձակում է ինչպէս պատառներ.ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։
7 Ուղարկում է խօսքն իր ու հալեցնում դրանք.փչում են հողմերը, եւ հոսում ջրերը։
8 Իր խօսքը յայտնում է Յակոբին, իր օրէնքներն ու դատաստանները՝ Իսրայէլին։
9 Տէրն այսպէս չվարուեց բոլոր ազգերի հետ,եւ իր դատաստանները նրանց չյայտնեց։