ՍԱՂՄՈՍ. Chapter 150

1 Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։
2 Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։
3 Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։
4 Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։
5 Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։
6 Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ Հաշուից դուրս այս սաղմոսը Դաւթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելաւ Գողիադի դէմ, Սաւուղի առջեւ.
7 Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ.եւ կրտսերն՝ իմ հօր տանը. հօրս ոչխարներն էի արածեցնում։
8 Ձեռքերն իմ նուագարան ստեղծեցին, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին։
9 Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը. ամէն բանի Տէրն ինքը կը լսի այս ամէնը։
10 Նա ուղարկեց իր հրեշտակին, ինձ վերցրեց հօրս ոչխարների հօտից,եւ օծեց ինձ իր իւղի օծումով։
11 Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ, բայց Տէրը չհաւանեց նրանց։
12 Ես ելայ այլազգու դէմ,եւ նզովեցի կուռքերը նրա։
13 Առայ նրա սուրն իրենից, կտրեցի գլուխը նրա,եւ վերացրի նախատինքը Իսրայէլի որդիներից։