ՍԱՂՄՈՍ. Chapter 126

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա։
3 Իզուր էք վաղ արթնանում. արդ, վե՛ր կացէք՝ քանի դեռ չէք ննջել։Դուք տառապանքի հացն էք ուտում, մինչ Նա քուն է տալիս իր սիրելիներին։
4 Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են,որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի։
5 Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս են որդիներն անկեալների։
6 Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ՚առնի այդ նետերից. երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի,նա ամօթով չի մնայ։