ՍԱՂՄՈՍ. Chapter 114

1 Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի։
2 Ականջն իր մօտեցրեց ինձ, եւ ես իմ օրերում նրա՛ն դիմեցի։
3 Ինձ պատեց երկունքը մահուան, եւ դժոխքի վշտերն ինձ բռնեցին։ Նեղութիւն եւ անձկութիւն գտայ
4 եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով.Ո՜վ Տէր, փրկի՛ր ինձ։
5 Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստուածը։
6 Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին. ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց։
7 Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո, քանզի Տէրն օգնեց քեզ։
8 Նա ինձ փրկեց մահուանից, աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից։
9 Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ։