ՍԱՂՄՈՍ. Chapter 123

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Եթէ Տէրը մեզ հետ չլինէր, - թող ասի Իսրայէլը, -
3 եթէ Տէրը մեզ հետ չլինէր, մարդիկ մեզ վրայ յարձակուելով՝
4 մեզ ողջ-ողջ կուլ կը տային, երբ նրանց զայրոյթը բորբոքուած էր մեզ վրայ։
5 Եւ ջրերն անգամ մեզ կ՚ընկղմէին, երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով։
6 Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով։
7 Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց։
8 Մեր հոգիները փրկուեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից։ Նրանց թակարդները փշրուեցին, եւ մենք ազատուեցինք։
9 Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։