ՍԱՂՄՈՍ. Chapter 100

1 Ողորմութեանդ ու արդարութեանդ մէջ պիտի օրհնեմ քեզ, Տէ՛ր, սաղմոս պիտի երգեմ,
2 եւ ի մտի պիտի ունենամ անբիծ ճանապարհով ընթանալ, մինչեւ որ նա գայ ինձ մօտ. քանզի ես իմ տան մէջ սրտիս անարատութեամբ էի ընթանում։
3 Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրի,եւ ուրացութիւն անողներին ատեցի։
4 Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմօտեցաւ. անզգամն ինձնից խոտորուեց, բայց ես հոգ չարեցի։
5 Ով ծածուկ խօսեց իր ընկերոջ դէմ, նրան բացէիբաց հալածեցի, ով ամբարտաւան էր աչքով եւ ագահ՝ սրտով,նրա հետ հաց իսկ չկերայ։
6 Աչքերս սեւեռուած էին երկրի հաւատացեալներին, որպէսզի նրանք ինձ հետ նստեն. ով գնում էր անբիծ ճանապարհով, նա՛ էր ինձ ծառայում։
7 Ամբարտաւանութիւն անողն իմ տան մէջ չէր բնակւում, անիրաւութիւն խօսողն աչքերիս առջեւ յաջողութիւն չունէր։
8 Առաւօտներն սպանում էի երկրի բոլոր մեղաւորներին, որ Տիրոջ քաղաքից վերացնեմ բոլոր նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։