ՍԱՂՄՈՍ. Chapter 140

1 Տէր, ձայն տուի քեզ, լսի՛ր ինձ եւ ո՛ւշ դարձրու աղօթքիս ձայնին, երբ քեզ եմ կանչում։
2 Տէ՛ր, թող աղօթքս քեզ ուղղուի որպէս խունկ, ձեռքերիս կարկառումն՝ իբրեւ երեկոյեան պատարագ։
3 Պահապա՛ն դիր, Տէ՛ր, իմ բերանին,եւ ամուր դուռ՝ իմ շրթներին,
4 որ սիրտս չհակուի չարութեան խօսքին՝ մեղքի պատճառ դառնալով անօրէնութիւն գործող մարդկանց նման. ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցուի։
5 Թող արդարը խրատի ինձ ողորմութեամբ ու յանդիմանի,բայց մեղաւորի իւղը թող գլուխս չօծի, աղօթքս պիտի հակադրեմ նրա կամքին։
6 Նրանց դատաւորները կուլ գնացին ժայռի մօտ,թող լսեն խօսքերն իմ, որ քաղցր են.
7 Ինչպէս թանձր հողը, որ սփռուած է երկրի վրայ, այնպէս պիտի ցրուեն նրանց ոսկորները դժոխքի մօտերքում։
8 Տէ՛ր, Տէ՛ր, քեզ են ուղղուած աչքերն իմ, յոյսս դրի քեզ վրայ, մի՛ հանիր ինձնից իմ հոգին։
9 Պահպանի՛ր ինձ իմ դէմ լարուած թակարդից եւ անօրէնութիւն գործողների գայթակղութիւնից։ Թող մեղաւորները նրա ցանցերն ընկնեն, եւ միայն ես անցնեմ գնամ։