ՍԱՂՄՈՍ. Chapter 120

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Աչքերս դէպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ։
3 Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
4 Թող քո ոտքը չսասանուի, եւ քո Պահապանը թող չննջի,
5 ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի։
6 Տէրը քեզ կը պահպանի, Տէրը քեզ կ՚ընդունի իր աջ ձեռքով։
7 Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։
8 Տէրը քեզ կը պահպանի ամէն չարիքից, Տէրը կը պահպանի քեզ։
9 Տէրը կը հսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։