ՍԱՂՄՈՍ. Chapter 35

1 Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի սաղմոսը
2 Անօրէնն ասում է իր մտքում մեղանչելիս,թէ իր աչքերի առջեւ Աստծու վախ չկայ։
3 Նա խորամանկութիւն է գործում նրա իսկ հանդէպ,որ չտեսնի իր անօրէնութիւնն ու չատի այն։
4 Նրա բերանի խօսքերն անարդար ու նենգամիտ են, նա չկամեցաւ հասկանալ բարին։
5 Անօրէնութիւն խորհեց իր անկողնում, կանգնեց այն բոլոր ուղիների վրայ, որոնք բարի չեն, եւ չարից չձանձրացաւ։
6 Տէ՛ր, երկնքում է քո ողորմութիւնը, իսկ ճշմարտութիւնդ՝ մինչեւ ամպերը։
7 Արդարութիւնդ, Աստուա՛ծ, լեռների պէս է, իրաւունքդ՝ խոր անդունդի պէս. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տէ՛ր։
8 Որքա՜ն առատ է քո ողորմութիւնն, Աստուա՛ծ, մարդկանց որդիները թեւերիդ հովանուն պիտի ապաւինեն։
9 Նրանք պիտի յագենան քո տան լիութիւնից, եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից։
10 Տէ՛ր, քեզնից է կեանքի աղբիւրը, եւ երեսիդ լոյսով ենք լոյսը տեսնում։
11 Ողորմութիւնդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին, եւ արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին։
12 Թող ամբարտաւանների ոտքը մեզ չհասնի, եւ մեղաւորների ձեռքը չդողացնի մեզ։
13 Այնտեղ բոլոր անօրէնութիւն գործողները պիտի ընկնեն,մերժուեն ու չկարողանան այլեւս ոտքի կանգնել։