ՍԱՂՄՈՍ. Chapter 121

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2 Ուրախանում էի, երբ ասում էին՝ Գնանք Տիրոջ տուն։
3 Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ։
4 Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք, եւ նրա բնակիչներն իր շուրջն են։
5 Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը։
6 Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրուած Դաւթի տան մէջ։
7 Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն։
8 Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն։
9 Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի։
10 Եւ մեր Տէր Աստծու համար քեզ բարութիւն ցանկացանք։