ՍԱՂՄՈՍ. Chapter 74

1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգութեան սաղմոսը
2 Գոհութիւն մատուցենք քեզ, Աստուա՛ծ, գոհութիւն մատուցենք եւ տանք քո անունը։
3 Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործութիւնները. երբ ժամը հասնի՝ ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ։
4 Մաշուեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները, ես հաստատեցի նրա սիւները։
5 Անօրէններին ասացի, թէ՝ անօրէնութիւն մի՛ գործէք, մեղաւորներին, թէ՝ մի՛ ցցէք ձեր կոտոշները։
6 Ձեր կոտոշները վեր մի՛ տնկէք, եւ Աստծու մասին անիրաւաբար մի՛ խօսէք։
7 Մեծութիւնը գալիս է ո՛չ արեւելքից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ էլ լեռների անապատից,
8 այլ Աստուած է դատաւոր, որ ցածրացնում է մէկին եւ միւսին՝ բարձրացնում։
9 Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, եւ երկրի բոլոր մեղաւորները կը խմեն այն։
10 Ես պիտի ցնծամ յաւիտեան, սաղմոս պիտի երգեմ Յակոբի Աստծուն։
11 Մեղաւորների բոլոր եղջիւրները դու պիտի փշրես, եւ արդարի եղջիւրը պիտի բարձրանայ։