ՍԱՂՄՈՍ. Chapter 69

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի ի յիշատակ այն բանի, որ Տէրը փրկեց նրան
2 Աստուա՛ծ, ինձ օգնութեա՛ն հասիր. Տէ՛ր, փութա՛ ընկերակցել ինձ։
3 Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն ինձ հետապնդողները, թող ետ դառնան ու անարգուեն իմ մասին չար խորհողները։
4 Թող խայտառակուած ընկրկեն նրանք, ովքեր ինձ վա՜շ վա՜շ էին ասում։
5 Թող ցնծան եւ քեզնով ուրախանան բոլոր նրանք, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։ Քո պարգեւած փրկութիւնը սիրողները թող միշտ ասեն. Մե՛ծ է Աստուած։
6 Ես աղքատ եւ տնանկ եմ, Աստուա՛ծ, օգնի՛ր ինձ. օգնականն ու փրկիչն իմ դո՛ւ ես. Տէ՛ր իմ, մի՛ ուշացիր։