ՍԱՂՄՈՍ. Chapter 63

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Աստուա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղօթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ։
3 Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից եւ անօրէնութիւն գործողների բազմութիւնից։
4 Նրանք սուսերի պէս սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար,
5 որպէսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, յանկարծակի նետահարեն նրանց առանց երկիւղի։
6 Նրանք զօրացան իրենց չարախօսութեամբ, մտածեցին իմ դէմ որոգայթ լարել եւ ասացին. Տէրը դա չի տեսնի։
7 Անօրէնութիւն փնտռեցին, յոգնեցին փնտռելուց ու քննելուց։
8 Թող մարդ մերձենայ իր սրտի խորութեամբ, եւ Աստուած թող բարձր լինի։
9 Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց, նրանց լեզուները տկարացան, եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովուեն։
10 Բոլոր մարդիկ վախեցան ու պատմեցին Աստծու գործերը եւ հասու եղան նրա արածներին։
11 Արդարը պիտի ուրախանայ Տիրոջով՝ յոյսը դնելով նրա վրայ. սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։