ՍԱՂՄՈՍ. Chapter 22

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի։
3 Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։
4 Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով։
5 Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն։
6 Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։ Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։
7 Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ։