ՍԱՂՄՈՍ. Chapter 144

1 ալեփ. Պիտի փառաբանեմ քեզ, Աստուած իմ եւ Թագաւոր իմ, ու յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից քո անունն օրհնեմ։
2 բեթ. Գիշեր-ցերեկ քեզ օրհնութիւն պիտի մատուցեմ,ու յաւիտեանս յաւիտենից պիտի գովաբանեմ անունը քո։
3 գամէլ. Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, եւ նրա մեծութիւնը սահման չունի։
4 դալեթ. Սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո,եւ պիտի պատմեն զօրութիւնները քո։
5 հէ. Քո սուրբ փառքի մեծ վայելչութեան մասին պիտի խօսեն,եւ քո հրաշագործութիւնները պիտի պատմեն։
6 վաւ. Քո ահաւոր զօրութիւնը պիտի նկարագրեն,եւ քո մեծութիւնը պատմեն։
7 զէ. Քո մեծ բարութեան յիշատակը պիտի աւետեն,եւ պիտի ցնծան քո արդարութեամբ։
8 խէթ. Գթասիրտ եւ ողորմած է Տէրը, համբերատար եւ ողորմաշատ։
9 թէթ. Տէրը քաղցր է բոլորի հանդէպ,եւ նրա գթութիւնը տարածւում է նրա բոլոր արարածների վրայ։
10 եօդ. Քո բոլոր գործերը, Տէ՛ր, քեզ գոհութիւն պիտի մատուցեն, եւ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։
11 քափ. Քո արքայական փառքի մասին պիտի խօսեն,եւ քո զօրութիւնները պիտի պատմեն,
12 լամէք. որ մարդկանց որդիները ճանաչեն զօրութիւնները քո,եւ մեծ վայելչութիւնը արքայական քո փառքի։
13 մէմ. Քո արքայութիւնը ողջ յաւիտենութեան արքայութիւնն է,եւ քո տէրութիւնը՝ սերնդից սերունդ։ նուն. Հաւատարիմ է Տէրն իր բոլոր խօսքերում,եւ արդար է նա իր բոլոր գործերում։
14 սամքաթ. Տէրն ամուր է պահում բոլոր սայթաքողներին,եւ ոտքի կանգնեցնում բոլոր գլորուածներին։
15 էյ. Բոլորի աչքերը քեզ վրայ են յառած յուսով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին. տալիս ես դու նրանց, եւ սնւում են նրանք։
16 փէ. Բացում ես ձեռքը քո,եւ քո քաղցր կամքով յագեցնում ես բոլորին։
17 ծադէ. Արդար է Տէրն իր բոլոր ճանապարհներին,եւ սուրբ է նա իր բոլոր գործերում։
18 կոփ. Տէրը մօտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապէս։
19 րէշ. Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը, լսում է նրանց աղօթքն ու փրկում նրանց։
20 շին. Տէրը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, եւ Տէրը կործանում է բոլոր մեղաւորներին։
21 թաւ. Բերանս Տիրոջ օրհնութիւնը պիտի խօսի. ամէն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։