ՍԱՂՄՈՍ. Chapter 149

1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ, սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա։
2 Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով։
3 Թող գովեն նրա անունը օրհնութեամբ, նուագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան։
4 Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին,եւ փառաւորում հեզերին փրկութեամբ։
5 Թող սրբերը պարծենան փառքով,եւ ցնծան իրենց հանգստի մէջ։
6 Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով. նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան,
7 որ վրէժ լուծեն հեթանոսներից եւ պատժեն բոլոր ժողովուրդներին,
8 որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով,եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով,
9 որ գրուած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ։Այս է փառքը նրա բոլոր սրբերի։