ՍԱՂՄՈՍ. Chapter 98

1 Տէրը թագաւորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբէների վրայ նստողդ, երկիրը սասանուեց։
2 Տէրը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։
3 Գոհութիւն մատուցենք քո մեծ անուանը, քանզի ահաւոր ու սուրբ է նա։
4 Իրաւունք սիրելը պատիւ է բերում թագաւորին. դո՛ւ հաստատեցիր իրաւունքն ու արդարութիւնը Յակոբի մէջ։
5 Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա ոտքերի պատուանդանին, քանզի Նա սուրբ է։
6 Մովսէսն ու Ահարոնը՝ երէցները նրա, Սամուէլը, որ նրա անունը կանչողների մէջ էր, ձայն էին տալիս Տիրոջն, ու նա լսում էր նրանց
7 եւ ամպի սիւնով խօսում նրանց հետ։ Նրանք պահպանում էին վկայութիւնը նրաեւ հրամանները, որ տուեց իրենց։
8 Տէ՛ր Աստուած մեր, դու լսում էիր նրանց. Աստուա՛ծ, դու քաւիչ եւ վրէժխնդիր էիր լինում նրանց բոլոր գործերի համար։
9 Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա սուրբ լերանը, քանզի սուրբ է Տէր Աստուածը մեր։