ՍԱՂՄՈՍ. Chapter 75

1 Այսուհետեւ՝ Ասափի օրհնութեան սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին
2 Աստուած յայտնի է Հրէաստանում, եւ Իսրայէլում մեծ է անունը նրա։
3 Նրա տեղը խաղաղութեան մէջ է, եւ նրա բնակութիւնը՝ Սիոնում։
4 Այնտեղ խորտակեց Տէրն աղեղի զօրութիւնը եւ զէնքը, սուրն ու ճակատամարտը։
5 Դու սքանչելի լուսատուն ես յաւերժական լեռների։
6 Բոլոր անմիտ սիրտ ունեցողները պիտի խռովուեն, պիտի ննջեն եւ ոչինչ պիտի չգտնեն.բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստութիւն կար, ննջեցին եւ ոչինչ չգտան։
7 Յակոբի Աստուած, քո սաստից քուն մտան նաեւ ձի հեծնողները։
8 Դու ահաւոր ես, եւ ո՞վ կարող է կանգնել քո առջեւ։
9 Երբ երեւացիր դու երկնքից՝ յայտնուեց քո բարկութիւնը։
10 Երկիրը սարսափեց ու դողաց, երբ Աստուած ելաւ դատաստան տեսնելու, փրկելու աշխարհի բոլոր հեզերին։
11 Մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, եւ իմաստութեամբ ծածկուածները պիտի օրհնեն քեզ։
12 Ո՛ւխտ դրէք եւ կատարեցէ՛ք այն մեր Տէր Աստծու համար, ամէնքդ՝ որ շուրջն էք նրա։
13 Ընծանե՛ր մատուցեցէք Ահաւորին, Նրան, որ քաղում է հոգիներն իշխանների. ահաւոր է Նա աշխարհի բոլոր թագաւորներից աւելի։