ՍԱՂՄՈՍ. Chapter 133

1 Այստեղ օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնւում էք Տիրոջ տանը եւ մեր Աստծու գաւիթներում։
2 Գիշերը դէպի սրբութի՛ւն պարզեցէք ձեռքերը ձեր,եւ օրհնեցէ՛ք Տիրոջը։
3 Թող Տէրն օրհնի մեզ Սիոնից, Նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։