ՍԱՂՄՈՍ. Chapter 14

1 Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ.
2 նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում։
3 Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել,
4 Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգուած է նրա աչքում։ Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին չի դրժում։
5 Իր արծաթը վաշխով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում։ Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի։