ՍԱՂՄՈՍ. Chapter 28

1 Աստծո՛ւ որդիներ, մատուցեցէ՛ք Տիրոջը, մատուցեցէ՛ք Տիրոջը խոյերի ձագեր։
2 Մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ, տուէ՛ք Տիրոջը փառքն իր անուան եւ երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սուրբ սրահում։
3 Տիրոջ ձայնը ջրերի վրայ է. փառքի Աստուածը որոտաց, Տէրն ինքն է անսպառ ջրերի վրայ։
4 Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է։
5 Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տէրը կոտրատում է մայրիները Լիբանանի։
6 Տէրը կոտրատում է դրանք ինչպէս Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պէս։
7 Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը։
8 Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տէրը դողացնում է Կադէսի անապատը։
9 Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին եւ մերկացնում անտառները։ Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա։
10 Տէրը զսպում եւ ցածրացնում է ջրհեղեղները, Տէրը յաւիտեան պիտի թագաւորի։
11 Տէրն իր ժողովրդին զօրութիւն պիտի տայ, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղութիւն պարգեւելով։