ՍԱՂՄՈՍ. Chapter 112

1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։
2 Թող Տիրոջ անունն օրհնեալ լինիայսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3 Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ։
4 Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա։
5 Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում։
6 Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ։
7 Բարձրացնում է աղքատներին գետնից,եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից։
8 Նրանց որպէս իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։
9 Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով։